«Պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու դեպքում իրավունքներս կպաշտպանեմ դատական կարգով». Գայանե Պապոյան
![]() Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է․ «Դիմել եմ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անօրինական դատական ակտ կայացրած դատավոր Ժ. Չիչոյանին, որպեսզի վերջինս տրամադրի իր կողմից քննված և դատավճիռ կայացված՝ ծանր և առանձնապես ծանր գործերի վերաբերյալ տեղեկատվություն (գործերի համարները), ինչին վերջինս պատասխանել է, որ նման տեղեկատվություն չի կարող տրամադրել։ Այն, որ դռնբաց գործերով տեղեկատվությունը գաղտնի պահելու անհրաժեշտություն չկա, ինչպես նաև օրենքի համաձայն իրավասու եմ ստանալ պահանջածս տվյալները, կարծում եմ ակնհայտ է, և այդ առումով շատ բան չկա ասելու։ Երեկ կրկին դիմել եմ նույն դատավորին՝ մատնանշելով համապատասխան իրավական նորմերը, որոնց ուժով վերջինս պարտավոր է տրամադրել իմ կողմից պահանջվող տեղեկատվությունը։ Դե իսկ չտրամադրելու դեպքում միանշանակ իրավունքներս կպաշտպանեմ դատական կարգով՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ նրա դեմ հայց հարուցելով։ Հ.Գ. Չիչոյանն ամենայն հավանականությամբ չի տրամադրում իր կողմից քննված գործերի ցանկը, որպեսզի ավելի ակնառու չլինի այդ շարքում անմեղ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անհամաչափ պատիժ նշանակելու հանգամանքը: Հ.Գ. Միաժամանակ գրությամբ նշել է, որ պահանջվող տեղեկություններին կարող եմ ծանոթանալ datalex կայքից, սակայն ծանոթանալու համար առնվազն չի տրամադրել գործերի տվյալները»: Աղբյուրը` Գայանե Պապոյան |

«Մտավախություն չունե՞ք, որ ձեր որոշումների համար կալանքի տակ եք լինելու»․ լրագրողը՝ Մասիս Մելքոնյանին (տեսանյութ)
013:54
Իրանում արտաքին միջամտության դեմ երթեր են (տեսանյութ)
4113:46
«Գերմանիան մշակում է ՆԱՏՕ-ի առաքելություն՝ Գրենլանդիայում ԱՄՆ-ին զսպելու համար». #Bloomberg
6913:30
«Տեսանյութում հանձնում եմ չինարենիս քննությունը». Աննա Հակոբյան (տեսանյութ)
5213:12
«Ալեն Սիմոնյանը կռիվ է տալիս՝ ապացուցելու, որ «***նոդերասան» արտահայտությունը վիրավորանք է». Նաիրի Հոխիկյան
5413:06
«Ինչո՞ւ չեք աշխատում Հայ դատի ներկայացուցիչների հետ». հարց՝ Զարեհ Սինանյանին
5812:24
