Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

«Փաշինյանի տերերը փորձում են խմբագրել հայկական ինքնությունը»․ Վահագն Ավագյան

63
Այսօր, 20:18
«Փաշինյանի տերերը փորձում են խմբագրել հայկական ինքնությունը»․ Վահագն Ավագյան

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կոլաբորանտ և պետական դավաճան Նիկոլ Փաշինյանն ասում է, թե գրերի գյուտը և քրիստոնեության տարածումը Հայաստանում հայկական պետականության ձեռքբերումներ են, իսկ հայությունը քրիստոնյա «դարձել է» թագավորի մեկ հրամանով, իսկ հետո քանի որ պարզել են, որ չի դարձել ստիպված են եղել գրերով զբաղվել և Աստվածաշունչ թարգմանել։
Կարծում եմ շատերի համար այսօր պարզ է, թե ինչո՞ւ է սա ասվում դավաճանի կողմից։ Ուզում է ասել, որ ամենակարևորը պետականությունն է, դե իսկ պետականությունն էլ ինքն է, ու հետևաբար բոլորը պետք է իրեն լսեն։
Հայկական պետականությունը երբեք չի եղել և երբեք չի կարող լինել հայ ժողովրդի ինքնությունը (էլ չասած այսօրվա կոլաբորացիոն ադրբեջանական կառավարության մասին)։
Հայ ժողովուրդը շատ ավելի մեծ կենսագրություն, ժառանգություն, առաքելություն և էություն ունի, քան երբևէ դա կարող է արտահայտվել որևէ հայկական պետականության կողմից։
Հայկական ազգային և ինքնիշխան պետականությունը (որը այսօրվա կոլաբորացիոն գաղութը չէ հաստատ) կարող է միայն ծառայել, հանդիսանալ գործիք հայ ժողովրդի ինքնության դրսևորման և առաքելության կատարման համար և երբեք չի կարող դառնալ նպատակ։
Այս է պատճառը, որը ադրբեջանի կողմից կառավարվող Նիկոլի կառավարությունը հարձակվել է հայ ժողովրդի ինքնության վրա և հարվածում է դրա արմատներին (ինքնության խորհրդանիշներ, եկեղեցի, ազգային կառույցներ), փոխարենը առաջարկելով 4-րդ կարգի ցորեն և էժան վառելիք։
Նիկոլ Փաշինյանի տերերը փորձում են խմբագրել հայկական ինքնությունը, այստեղից էլ գալիս է կոլաբորանտի հռետորաբանությունը։
Թե բա Մաշտոցը գնաց թագավորի մոտ, որ գրերի հարցում աջակցի։ Բա հո Հազկերտի մոտ չէր գնալու, այ Վասակ։
Կամ որ 405-ը պատմում ես, 451-ն էլ պատմի, թե ինչպես էր Հազկերտը հայ նախարարներին կանչել Պարսկարստան ու ստիպել Զրադաշտություն ընդունել ու ամբողջ «պետականությունը» իրենց կյանքները փրկելու համար համաձայնվել էր հավատափոխ լինել։
Պատմի, թե ով էր որ թույլ չտվեց եկեղեցիները պղծվեն զրադաշտների կողմից, պատմի, թե ով ապստամբություն բարձրացրեց․․․ պետականությո՞ւնդ ։
Հակառակը, նախարարներն առաջ ընկած եկեղեցի առ եկեղեցի փորձում էին ատրուշանների վերածել ու պղծել մեր սրբությունները, պարսիկների հրամանով փորձում էին վերացնել նոր-նոր ձևավորվող հայկական փխրուն քրիստոնեական ինքնությունը։ Հիշեցնո՞ւմ է քեզ ինչ-որ մեկին։ Քո նման կոլաբորանտներ էին, ում պատճառով լիքը արյուն հոսեց, բայց ում չհաջողվեց հայկական ինքնությունը վերացնել։
Չգիտեի, որ Ղևոնդ Երեցի արձան ունենք Գյումրիում։ Ուրիշ է, էլի, Գյումրին։ Էդ պատճառով է, որ զորք-զրահով գնում են Գյումրի, քթներին ստանում, հետ են փախչում։ Գյումրիում հոգևոր ուժ կա»։

Աղբյուրը`   Վահագն Ավագյան