«Բագրատաշենում մեքենաների համար այլևս տեղ չկա». «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հանդիպել են Լենա Նազարյանի հետ
![]() Ազգային ժողովի մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացրել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները՝ նշելով, որ հինգ ամիս է սպասում են Բագրատաշենի անցակետում կուտակված ավտոմեքենաների ներկրման հարցի լուծմանը: «Այդ հարցը պետք է քննարկվեր մարտի 5-ին, սակայն չի քննարկվել, բոլոր խմբակցություններն ասել են, որ կաջակցեն, հարցը պետք է անհապաղ լուծվի՝ համ դուք պրծնեք էս խնդրից, համ մենք»,- ասում էին ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիները՝ նշելով, որ Բագրատաշենի անցակետում մեքենաների համար այլևս տեղ չկա։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հանդիպելով ցուցարարներին՝ խոստացել է լուծում տալ հարցին. «Կան ընթացակարգային հստակ ժամկետներ և այդ հարցը պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովներում, հետո նոր դրվի Ազգային ժողովի նիստի օրակարգում: Նախագիծը պետք է փուլերով անցնի և եթե հարցը հրատապ է, հնարավոր է՝ կառավարությունն արտահերթ նիստ հրավիրի, որից հետո նոր Ազգային ժողովը կհաստատի այն»,- ասել է նա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կառավարությունը տեղային լուծում էր տվել հարցին՝ թույլատրելով սահմանին կուտակված աջ ղեկով շուրջ 800 մեքենաների ներմուծումը Հայաստան: Հիշեցնենք, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքում էին, որ Բագրատաշենի անցակետում և Վրաստանում կուտակված աջ ղեկերով մեքենաները չեն թույլատրում հատել սահմանը: Նրանք պահանջում էին կառավարությունից խնդրին անհապաղ լուծում տալ: |

«Ժամը 10:30-17:00-ը Երևանում ավտոմեքենա վարելու համար պետք է վարձավճար սահմանվի տարեկան 1,5 միլիոն դրամ». Գեղամ Նազարյան
10719:36
«Ժամը 10։30-ից մինչև 17։00 Երևանում ավտոմեքենա վարելու համար պետք է տարեկան 1,5 մլն վարձավճար սահմանվի»․ Գեղամ Նազարյան
13015:18
«Հանրային փոխադրամիջոցի ուղևորն, իր կյանքը վտանգելով, իջնում է փողոցի երթևեկելի գոտու երկրորդ շարքում». Տիգրան Դավուդյան
183Երեկ, 23:48
«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
16331.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14430.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
22221.10.2026, 23:24
