Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

«Ժամը 10։30-ից մինչև 17։00 Երևանում ավտոմեքենա վարելու համար պետք է տարեկան 1,5 մլն վարձավճար սահմանվի»․ Գեղամ Նազարյան

149
Երեկ, 15:18
«Ժամը 10։30-ից մինչև 17։00 Երևանում ավտոմեքենա վարելու համար պետք է տարեկան 1,5 մլն վարձավճար սահմանվի»․ Գեղամ Նազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե շատ արագ Երևանում երթևեկությունը չկարգավորվի, ապա մի քանի ամիս, և ոչ թե տարի հետո քաղաքում երթևեկությունը կանգնելու է։
Ինչ պետք է արվի առաջին հերթին.
1. Սկսելով քաղաքի կենտրոնից դպրոց պետք է գնան կամ ոտքով կամ հատուկ դպրոցական ավտոբուսներով։ Կանգառները դպրոցների մոտ պետք է արգելվի։
2. Ուսանողները դասի իրենց ավտոմեքենաներով չպետք է գնան։ Կանգառները բարձրագույն ուսումնական հաստատությունների մոտ պետք է արգելվի։
3. Երևանի կենտրոն ավտոմեքենայի համար պետք է սահմանվի վարձավճար՝ տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիոն։
4. Պետք է հնարավորին չափ ավտոկայանատեղիներ՝ պառկովկաներ կառուցվեն։
5. Ժամը 10.30-ից մինչև 17.00 Երևանում ավտոմեքենա վարելու համար պետք է լրացուցիչ վարձավճար սահմանվի, օրինակ տարեկան 1,5 միլիոն։
6. Պարեկները պետք է կարողանան հաշված վայրկյանների ընթացքում պարզել, թե որոնք են տաքսի մեքենաները։
7. Հնարավորին չափ ավելացնել մետրոյի կայարանները փորձելով անցկացնել վերգետնյա ռելսեր։ Մետրոյի կայարանների կառուցումը և գծերի անցկացումը դնել նրանց վրա ովքեր ավերեցին տրամվայի և գնացքի գծերը»։

Աղբյուրը`   Գեղամ Նազարյան