Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

«ՀԱՊԿ ՀԱԽ-ը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը». Մասադիկով

95
Այսօր, 14:13
«ՀԱՊԿ ՀԱԽ-ը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը». Մասադիկով

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը՝ համապատասխան օրակարգը հաստատելու դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ լրագրողների հետ զրույցում:

ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածում նշվում է, որ «կազմակերպության անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում խորհուրդը որոշում է ընդունում այդ պետության քաղաքացիներին կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը կասեցնելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը»։

«Այս տարի, եթե օրակարգը հաստատվի ամսի 10-ին, ապա այդ հարցը կքննարկվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Մասնակցությունը կասեցնելու որոշումը Հայաստանի որոշումն է։ Իսկ մեր երկրների ղեկավարների Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը հայտնի կդառնա ՀԱՊԿ ՀԱԽ նիստից հետո»,- ասել է Մասադիկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։

Մասադիկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացվել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու մասին որոշման նախագիծ։

«Սա վերաբերում է անդամավճարներին և, այսպես ասած, կազմակերպության աշխատանքներին մասնակցությանը, ավելի ճիշտ՝ արդեն երրորդ տարին չմասնակցելուն»,- հավելել է նա։