Ինչպե՞ս են Facebook-ն ու Google-ը հետևում մեր ամեն քայլին
![]() Facebook-ն ու Google-ը մեր մասին գիտեն ամեն ինչ, գրում է The Guardian-ը: Եվ նրանք գիտեն ձեր մասին յուրաքանչյուր տեղեկատվություն, եթե նույնիսկ դուք չեք գիտակցում այդ մասին: Google-ը գիտի, թե դուք որտեղ եք եղել: Google-ը ֆիքսում է ձեր տեղանքը ձեր հեռախոսի վրա: Դուք կարող եք տեսնել ձեր այցելած վայրերի ժամանակացույցը՝ հեռախոսն օգտագործելու առաջին օրվանից: Դուք կարող եք տեսնել նաև տվյալ վայրն այցելելու ժամը:
Google-ը գիտի նաև, թե դուք ինչ եք փնտրել և ջնջել. Դա կարող է նշանակել, որ այն ամենն, ինչ դուք փնտրել եք, պահվում է ձեր հեռախոսի հիշողության մեջ: Google-ը գիտի, թե ինչ հավելվածներ եք օգտագործում. Այն գիտի, թե որքան հաճախ եք օգտագործում այդ հավելվածները, երբ եք օգտագործում, որ երկրի ներկայացուցիչների հետ եք խոսում, կամ նույնիսկ երբ եք գնում քնելու: Google-ն ունի նաև ձեր YouTube-յան պատմությունը. Այն գիտի, որ դուք առաջադեմ եք կամ հրեա, կամ քրիստոնյա, կամ մուսուլման, կամ ինքնասպանության մտքեր ունեք, կամ էլ անորեքսիայով եք տառապում... Facebook-ը հավաքում է ձեր մասին բոլոր տվյալները. Օրինակ, ավելի քան 400,000 Word-ի փաստաթուղթ:
Կամ այն բոլոր հաղորդագրությունները, որոնք երբևէ ուղարկել եք: Եվ այն բոլոր հավելվածները, որոնց երբէև միացրել եք ձեր Facebook-ի հաշվին:
Նրանք կարող ենք հասանելիություն ստանալ ձեր web-տեսախցիկին կամ բարձրախոսին:
Ահա որոնված պատմության փաստաթուղթը.
Google-ը գիտի նաև, թե ինչ միջոցառումների եք մասնակցում և երբ.
Եվ Google-ն ունի այն տեղեկությունը, որը ջնջել եք. Ահա Google Drive-ը, որը պարունակում է ջնջված ռեզյումեն, բոլոր գաղտնաբառերը, փաստաթղթերը կամ կայքերը, նույնիսկ PGP գաղտնի բանալին:
|

Փախել է հարձակվողներից ու այրվել. հռոմեական հսկա անոթի մեջ հայտնաբերված կմախքի հետքերով (լուսանկար)
51306.09.2026, 23:25
Հարավային Կորեան բոլոր քաղաքացիներին անվճար հասանելիություն կտրամադրի գեներատիվ ԱԲ ծառայություններին
71031.08.2026, 00:42
Իտալիայում մակարոնեղենի գործարանի ընդլայնման աշխատանքների ընթացքում 2600-ամյա նեկրոպոլ է հայտնաբերվել (լուսանկար)
35230.08.2026, 17:00
Հնագետները հայտնաբերել են 2500 տարվա վաղեմության ջրհոր (լուսանկար)
67430.08.2026, 16:36
Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
51617.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
92816.08.2026, 19:42







