Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
![]() Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են գեն, որի ակտիվացումը կարող է դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը և երկարացնել կյանքի տևողությունը։ Մկների վրա կատարված փորձերի ընթացքում դրա ազդեցության շնորհիվ կենդանիների կյանքի տևողությունն ավելացել է 14 տոկոսով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Aging (NA) գիտական ամսագրում։ Հետազոտողները մշակել են արհեստական բանականության համակարգ, որը գեների ակտիվության հիման վրա որոշում է բջիջների կենսաբանական տարիքը։ Դրա օգնությամբ գիտնականները փորձել են գտնել ծերացող բջիջներն ավելի երիտասարդ վիճակի վերադարձնելու եղանակներ։ Արդյունքում մասնագետներն առանձնացրել են SRSF1 գենը, որը մասնակցում է բջիջների ներսում գենետիկական տեղեկատվության մշակմանը։ Պարզվել է, որ դրա ակտիվության բարձրացումն օգնում է վերականգնել երիտասարդ բջիջներին բնորոշ որոշ հատկություններ։ Փորձերը ցույց են տվել, որ SRSF1 գենի ակտիվացումը նվազեցրել է բջջային ծերացման նշանները, թուլացրել բորբոքային գործընթացները և օգնել բջիջներին հաղթահարել վնասված սպիտակուցների կուտակման հետևանքները։ Միևնույն ժամանակ բջիջները պահպանել են իրենց հիմնական գործառույթները։ Այնուհետև գիտնականները գենի ազդեցությունն ուսումնասիրել են տարեց մկների վրա։ Պարզվել է, որ դրա ակտիվացումը 44 տոկոսով դանդաղեցրել է տարիքային թուլության զարգացումը և 14 տոկոսով երկարացրել կյանքի միջին տևողությունը։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այս բացահայտումը կարող է հիմք դառնալ ծերացման դեմ պայքարի նոր մեթոդների մշակման համար։ |

Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
176Երեկ, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
39802.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
41001.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
20921.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
90820.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
43420.10.2026, 19:54
