Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
![]() Նեղոսի դելտայում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են երկու հսկայական արձանների բեկորներ, որոնք, ենթադրաբար, պատկանել են Հին Եգիպտոսի փարավոն Ռամզես II-ին։ Այս մասին ասվում է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության հայտարարության մեջ։ «Առաջին գտածոն մոտ 1,6 մետր բարձրությամբ արձանի գլուխն է, իսկ երկրորդ արձանից հայտնաբերված բեկորի երկարությունը կազմում է մոտ 2,4 մետր», - նշվում է հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ հնագետները հայտնաբերել են նաև 1,3 մետր երկարությամբ վարդագույն գրանիտե բեկոր՝ հիերոգլիֆային արձանագրություններով, որոնք պարունակում են Ռամզես II-ի արքայական տիտղոսները՝ «Վերին և Ստորին Եգիպտոսի արքա» և «Ռայի որդի»։ Պեղումները սկսվել են, երբ տեղի բնակիչներից մեկը իշխանություններին հայտնել է իր հողատարածքում արձանագրություններով քարե բեկոր հայտնաբերելու մասին։ Հայտնաբերված արտեֆակտները վերաբերում են Նոր թագավորության ժամանակաշրջանին։ Ռամզես II-ը Եգիպտոսը կառավարել է մ.թ.ա. XIII դարում և պատկանել է XIX արքայատոհմին։ Պեղումներն իրականացվել են Բեհբեյթ էլ Հագար գյուղում, որը հայտնի է Իսիդա աստվածուհուն նվիրված հին եգիպտական խոշոր տաճարի մնացորդներով։ Հնագետները շարունակում են հետազոտությունները՝ պարզելու հայտնաբերված հուշարձանների կապը հնագույն տաճարային համալիրի հետ։ |

Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
15300:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
38902.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
40501.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
20621.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
89920.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
42820.10.2026, 19:54
