«Ի՞նչ արժեք ունի խաղաղության մասին խոստումը, եթե ՀՀ քաղաքացին իր տանը պաշտպանված չէ թշնամու ներխուժումից»․ Մարիաննա Ղահրամանյան
![]() «Այսօր՝ առավոտյան այս դահլիճում ՔՊ-ականների հրահրած խուլիգանական խայտառակ միջադեպը մի նպատակ էր հետապնդում՝ ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը, բայց դա իհարկե նրանց չի հաջողվելու»,-այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպը մի առանձին դեպք չէ, որի մասին կարելի է ասել, թե ադրբեջանցի զինվորը ապօրինի հատել է սահմանը, ձերբակալվել է, կատարվում է քննություն, ինչպես նրանք են փորձում ձեզ ներկայացնել։ Զինված Նասիմ Ռահիմ Օղլի Մուսաևը ներթափանցել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, անարգել հասել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, մտել ՀՀ խաղաղ բնակչի տուն, այնտեղ մնացել տևական ժամանակ, կատարել հանցագործություն՝ կրակել երեխաներին պաշտպանող մորը։ Տեղի ունեցածը մի ֆունդամենտալ խնդրի մասին է. Հայաստանի սահմանները անվտանգ չեն, Հայաստանի քաղաքացին իր տանը անվտանգ չէ, և այս ամենը ձեր վարած ձախողակ քաղաքականության հետևանքն ու արդյունքն է»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով՝ ի՞նչ արժեք ունի խաղաղության մասին խոստումը, եթե Հայաստանի քաղաքացին իր տանը պաշտպանված չէ թսնամու զինված ներխուժումից։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
