«Իշխանությունների հետ որևէ պայմանավորվածություն չի եղել, այդ պատճառով մարդիկ գտնվում են ճաղերի ետևում»․ Արթուր Խաչատրյան
![]() «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին հիշեցրել է, որ ԵԽԽՎ դիտորդների զեկույցում նշված է, թե ինչպես են Հայաստանում ընտրությունների ժամանակ իշխանությունները չարաշահել վարչական ռեսուրսը․ «Այնտեղ եղել են նաև դրվագներ Հայաստանում ժողովրդավարության վիճակի և այն մասին, թե ինչպես են իշխանությունները ճնշում իրենց քաղաքական ընդդիմախոսներին»։ «Այսօր ընդդիմադիր երեք ուժերի ղեկավարները գտնվում են ճաղերի հետևում․․․ Ինչո՞ւ են այս մարդիկ գտնվում ճաղերի հետևում։ Ինչո՞ւ է նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն չորրորդ անգամ կալանավորված․․․ Որովհետև այդ մարդիկ գործարքի չեն գնացել իշխանությունների հետ, որովհետև չեն պայմանավորվել։ Չպայմանավորվելու հետևանքով Ռոբերտ Քոչարյանը ճաղերի հետևում է, մեր գործընկեր Արթուր Սարգսյանը գտնվում է տնային կալանքի տակ, քրեական հետապնդում է իրականացվում Իգոր Սարգսյանի նկատմամբ»,- նշել է Խաչատրյանը՝ նաև ընդգծելով, որ իշխանությունների հետ որևէ պայմանավորվածություն չի եղել և չի լինելու, քանի որ Հայաստանի և հայության վերաբերյալ ընդդիմության պատկերացումները արմատապես տարբերվում են նրանց պատկերացումներից։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
