«Իլհա՛մ Ալիև, ձեր դիմաց նվաստացող Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ». Արեգա Հովսեփյան
![]() «Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանը դուրս է բերվել աշխարհաքաղաքական թակարդից»,- այս մասին ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ ընդգծելով՝ արդյո՞ք Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի տարածքների զավթումն Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի՝ ամենաբարձր մակարդակով ուղիղ սպառնալիքները լավագույն ապացույցը չեն թակարթից ազատվելու թեզի կեղծության։ «Ալիևի հայտարարությունը, թե Երևանի կենտրոնում հաղթանակի երրորդ կամարի կանգնած չլինելը միայն իրենց բարի կամքի դրսևորում է, ոչ միայն ուղիղ սպառնալիք է, այլև ստորացուցիչ հայտարարություն։ Դուք չեք պատասխանել այդ հայտարարությանը, ես կպատասխանեմ։ Դո՛ւք, Իլհա՛մ Ալիև, շատ լավ գիտեք, թե ինչու չկա այդ հուշարձանը Երևանի կենտրոնում․ սեպտեմբերի 27-ին Բաքվում քայլերթին ձեր մասնակցությամբ՝ ձեր զոհերի նկարների թիվը վկա, հայ ժողովրդի պատիվը և արժանապատվությունը ոչ մի տեղ չի կորել, Շաքիի Անի Ավետիսյանի ինքնազոհությունը վկա։ Իսկ ձեր դիմաց նստող և նվաստացող Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ»,- նշեց պատգամավորը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
