Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2026 թ.

«Մինչ Բաքուն պատմություն է հորինում, Երևանում իշխանությունը զբաղված է հերթական բեմադրությամբ»․ Սոնա Աղեկյան

62
Այսօր, 16:00
«Մինչ Բաքուն պատմություն է հորինում, Երևանում իշխանությունը զբաղված է հերթական բեմադրությամբ»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ ՀՀ ԱԺ-ում բեմադրվում է խաբված հայ ժողովրդին մոլորեցնելու հերթական արարը, մեր «կիրթ ու կառուցողական գործընկերը» իր հորինովի պետության համար հերթական «պատմությունն» է կերտում։
Այն պատմությունը, որի հերոսներից մեկին՝ հայ բարերար Լևոն Հայրապետյանին, տարիներ շարունակ ներկայացնում են որպես իրենց հողի վրա գործած անձի, իսկ նրա վերականգնած ու պահպանած հայկական ժառանգությունն այսօր փորձում են յուրացնել։ Այսօր մեր Գանձասարը, հայկական ժառանգությունը փորձում են վերաշարադրել ու ներկայացնել իրենց «պատմության» մաս, ինչը սեփականության յուրացման քաղաքականություն է՝ նախ տարածքը, հետո մշակույթը, հետո մարդկանց պատմությունը յուրացնելու փորձ։ Ու մինչ Բաքուն պատմություն է հորինում, Երևանում իշխանությունը զբաղված է հայ ժողովրդին հերթական բեմադրությամբ շեղելով։
Եթե մենք չենք պաշտպանում մեր պատմությունը, ուրիշները շատ արագ այն կգրեն մեր փոխարեն…»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան