«Լավ լուրն էն ա, որ մենք գործ չունենք Ադրբեջանի կողմից դրդված ներխուժման հետ»․ Ռուբեն Ռուբինյան
![]() «Տարիների ընթացքում՝ 90-ականներից սկսած, մշտապես եղել են դեպքեր, երբ երկու կողմերի զինծառայողներն այս կամ այն պատճառով անցել են մյուս կողմը․ ես չեմ խոսում դիվերսիոն դեպքերի մասին։ Նման դեպքերում, հատկապես վերջին շրջանում, երբ հաստատված է խաղաղություն, կողմերը միմյանց վերադարձրել են զինծառայողներին»,- խոսելով ադրբեջանցի զինծառայողի՝ սահմանը հատելու մասին, ասել է ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ «Դեռ պետք է պարզվի, թե այդ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել Հայաստանի տարածքում՝ դասալի՞ք է, թե՞ մոլորվել է, ես կարծում եմ՝ դասալիք է, բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, որովհետև եթե գործ ունենայինք դիվերսիայի հետ, ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ, տեսեք, մեր մոտից զինծառայող է կորել, կարո՞ղ ա ձեզ մոտ է հայտնվել։ Հետևաբար, լավ լուրն էն ա, որ մենք գործ չունենք Ադրբեջանի կողմից դրդված ներխուժման հետ, գործ ունենք անհատ զինծառայողի՝ ՀՀ սահմանն ապօրինի հատելու հետ»,- հավելել է Ռուբինյանը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
