«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան
![]() «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «24Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին և ռևանշիստական նկրտումներ ունենալու մեջ մեղադրանքներին, ընդգծեց․ «Հաջի՛և, Հայաստանում բոլորը Նիկոլ Փաշինյան չեն, կան սեփական ազգային արժանապատվությունը կրողներ ու դա պաշտպանել ցանկացողներ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ ամենի դեմը չի կարողանալու առնել, որովհետև դա մեկը- երկուսը չեն, դա հայ ժողովուրդն է․․․ Դուք չեք կարող ամբողջ հայ ժողովրդին բանտարկել, գուցե մի քանիսին բանտարկի Փաշինյանը, բայց բոլորին չի կարող։ Դուք չեք կարող մտնել մեր ուղեղն ու ջնջել հիշողությունը և մեր հայ լինելու ընկալումը։ Եթե դուք մեզ ռևանշիստ եք համարում, որովհետև մենք հայ ենք և ունենք արժանապատվություն և հիշում ենք մեր պատմությունը․․․, չեք կարող բոլորիս ձերբակալել, Բաքու տանել․․․»։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի ընդդիմությունն ուզում է եղածը պահել, նոր՝ միակողմանի զիջումների չգնալ և դուռ չփակել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության վրա։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
