Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին
![]() ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը հայտնում է․ «Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Կոմֆորտ Էրոյի հետ։ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունները և հնարավորությունները, ինչպես նաև խաղաղության հետագա ամրապնդման ու ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը և բանակցությունները միակ ճանապարհն են երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու համար: Դավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն քննարկել են նաև «Երևանյան երկխոսություն» ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում համագործակցության հնարավորությունները»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
