«Ծինփինն ու Թրամփն արդյո՞ք եկել են որևէ երկարաժամկետ համաձայնության»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան գրառումը․ «Ընդհանուր առմամբ, ինչի՞ մասին էր Սի Ծինփինի այցը ԱՄՆ՝ Պետական այցը, որը բարձրագույն մակարդակն է օտարերկրյա այցերի, եւ որը տեղի ունեցավ 11 տարի անց։ Այդ այցն այն մասին էր, որ կողմերը ունեն միմյանց անհրաժեշտություն՝ միմյանց հետ խոսելու անհրաժեշտություն, եւ դրա գործնական նշանակության գիտակցում իհարկե։ Մի կողմից՝ Սի Ծինփինը այցելում է Պետական այցով եւ ըստ էության Թրամփին տալիս է կարեւոր ինֆորմացիոն–քարոզչական խաղի քարտ–բլանշ՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ, եւ մյուս կողմից Թրամփը դրա դիմաց մեծ պատվով է ընդունում Չինաստանի նախագահին, սկսած օդանավի աստիճանների մոտ դիմավորելուց, ինչը բացառիկ երեւույթ է ԱՄՆ նախագահների համար։ Ես նշել եմ, որ այդպես եղել է մեկ էլ Օբամայի նախագահության ժամանակ, երբ նա օդանավի աստիճանների մոտ դիմավորել է Հռոմի Պապին, եւ մեկ էլ Ալյասկայում՝ երբ Թրամփը օդանավակայանում դիմավորում էր Պուտինին, իհարկե զգալի հեռու կանգնած սպասելով, այլ ոչ թե օդանավի մոտ անմիջապես։ Այսպիսով, պահի թելադրանքով Ծինփինն ու Թրամփը տվեցին միմյանց այն, ինչ պետք էր այս փուլում։ Բայց հարց է առաջանում, թե արդյո՞ք նրանք եկել են որեւէ երկարաժամկետ համաձայնության։ Կարծում եմ՝ ոչ։ Հակառակ պարագայում չէին վարանի հայտարարել այդ մասին։ Կամ, եթե եկել են, ապա դա իրականություն դարձնելը պահանջում է ժամանակ եւ ջանք, ու ամենեւին երաշխավորված չէ՝ դրա համար էլ հայտարարված չէ։ Բոլոր դեպքերում, ԱՄՆ–Չինաստան–Ռուսաստան տրիոյի երկխոսությունը կամ «եռախոսությունը» նվազագույնը ունի մի կարեւորագույն էֆեկտ՝ միջուկային պատերազմի վտանգի զսպում։ Իսկ մրցակցությունը՝ նոր աշխարհակարգում տեղի, դերի, ռեսուրսների, կոմունիկացիաների համար՝ շարունակվում է, եւ շարունակվելու է այդ թվում մեր ռեգիոնում»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Աղբը մաքրելու փոխարեն՝ ավելի են աղտոտում մայրաքաղաքը»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
2613:42
«Հիշեք Գուրգենին, հատկապես նրանք, ովքեր խոսում են «խաղաղության» մասին»․ Արսեն Նիկողոսյան
6413:18
Գարեգին Երկրորդի և բարձրաստիճան հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 30-ին է
6912:30
«Ձեզ միլիոններ տան, բայց չունենան երաշխիք՝ պաշտպանված լինելու, որովհետև դիմացը Նիկո՞լն է»․ Սոֆյա Հովսեփյանը՝ փաստաբաններին
8310:30
«Մի խաբվեք այս տիկնոջ թախծոտ աչքերին»․ Նաիրի Հոխիկյան
10009:54
«Քաղաքակիրթ ոչ մի երկրում նվազագույն աշխատավարձի և վարչապետի աշխատավարձի նման հարաբերակցություն չկա»․ Արա Պապյան
11409:00
