Թրամփն անձամբ է դիմավորել այցով ԱՄՆ ժամանած Սի Ծինփինին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է ինքնաթիռի մոտ դիմավորել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, որը պետական այցով ժամանել է ԱՄՆ։ Ծինփինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգթոնի մոտ գտնվող «Էնդրյուս» ռազմաբազայում։ Թրամփի որոշումը՝ անձամբ դիմավորել Սի Ծինփինին վերջինիս ժամանման պահին, ավելի քան 60 տարի պահպանվող դիվանագիտական արարողակարգի խախտում էր։ Օտարերկրյա առաջնորդների ընդունման հաստատված կարգի համաձայն՝ ԱՄՆ նախագահը սովորաբար չի դիմավորում նրանց անմիջապես ռազմակայան ժամանելուն պես։ Նման վերջին դեպքը գրանցվել էր 1962 թվականին, երբ Ջոն Քենեդին ռազմակայանի թռիչքուղու վրա դիմավորել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մակմիլանին։ Ինչպես նշել է Financial Times-ը, այս ընդունելությունը նպատակ ուներ ցուցադրելու այն հատուկ հարգանքը, որ Թրամփը տածում է Չինաստանի առաջնորդի նկատմամբ։ Հատկանշական է, որ Սի Ծինփինը չէր դիմավորել Թրամփին օդանավակայանում, երբ ԱՄՆ նախագահը մայիսին այցելել էր Չինաստան։ Սի Ծինփինը այցը Միացյալ Նահանգներ կտևի մինչև սեպտեմբերի 25-ը։ Սա Չինաստանի առաջնորդի առաջին պետական այցն է ԱՄՆ՝ ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
