«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին»․ Նիկոլ Փաշինյան
![]() Արդեն հայտնել էինք, որ Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը։ ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հեսսենի խաղաղության մրցանակը։ Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել «Ալբերտ Օսվալդի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ այս բարձր գնահատանքի համար։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց՝ Վաշինգթոնի խաղաղության գագաթնաժողովի և այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու իմ կողմից ընդունված համատեղ հռչակագրի արդյունքում, որն ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Կարևոր է, որ խաղաղությունը հաստատվեց ոչ միայն թղթի վրա և լրատվամիջոցներում, այլև գետնի վրա՝ հնարավորություն տալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին զգալ այլ կերպ։ Խաղաղության իրական ուղին սկսվեց 2024 թվականի գարնանը, երբ առաջին անգամ մեր հետխորհրդային պատմության մեջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ սահմանազատման գործընթաց։ Այդ ժամանակվանից ի վեր սահմանային միջադեպերի հետևանքով ոչ մի կողմում զոհեր չեն եղել, ինչն աննախադեպ երևույթ է 90-ականների սկզբից ի վեր։ 2024 թվականին Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց ստորագրել և վավերացնել միջպետական նշանակության առաջին փաստաթուղթը՝ երկու երկրների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այս փաստաթուղթը սահմանում է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար սկզբունք է հանդիսանում մեր երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման համար։ Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ երկու խորհրդային հանրապետությունների տարածքներին համապատասխան։ Սա այն սկզբունքն է, որն ամրագրված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրում, որը մեր արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Վաշինգթոնի խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։ Նշված համաձայնագրի նախաստորագրումը և Վաշինգթոնի խաղաղության հռչակագրի ընդունումը պատմական բեկում դարձան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին»։ |

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ (տեսանյութ)
131Երեկ, 14:18
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
137Երեկ, 09:54
Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Հայաստան
122Երեկ, 09:00
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին
22314.10.2026, 15:42
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ
19914.10.2026, 14:18
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
19113.10.2026, 23:12
