Թրամփը սպառնացել է դադարեցնել ԵՄ-ի հետ առևտուրը, եթե Կանադան դառնա ասոցացված անդամ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի առևտուրը եվրոպական երկրների հետ, եթե Կանադան ստանա ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ։ «Եթե նրանք դա անեն, և ես դա համարեմ թշնամական գործողություն, ես շատ բարձր մաքսատուրքեր կսահմանեմ կամ շատ ապրանքների առևտուրը կդադարեցնեմ Եվրոպայի հետ», — ասել է Թրամփը Հյուսիսային Կարոլինա նահանգում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Եթե նրանք դա անեն բարի մտադրություններով, ապա ոչ մի սարսափելի բան չկա։ Բայց եթե դա լինի թշնամական գործողություն, մենք շատ բարձր մաքսատուրքեր կսահմանենք Եվրոպայի նկատմամբ», — հավելել է նա։ Նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջարկել է Կանադային դարձնել ԵՄ առաջին ասոցացված անդամը։ Միևնույն ժամանակ նա չի պարզաբանել, թե ինչ է ենթադրելու այդ կարգավիճակը։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
