«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին
![]() Մատենադարանում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան 85-ամյակին և ստեղծագործական գործունեության 60-ամյակին նվիրված «Հավատի խաչվող գույները» ցուցահանդեսը։ Ցուցադրությունում ներկայացված են նկարչի ընտանեկան հավաքածուից ընտրված գեղանկարչական, գրաֆիկական և դեկորատիվ արվեստի աշխատանքներ։ Ցուցահանդեսն առանձնանում է իր ձևաչափով․ Էլիբեկյանի ստեղծագործությունները ներկայացվում են Մատենադարանի հնագույն ձեռագրերի պատկերազարդումների կողքին։ Համադրության նպատակն է բացահայտել միջնադարյան և ժամանակակից հայկական արվեստի միջև առկա թեմատիկ ու պատկերային կապերը։ Ցուցադրությունում ընդգրկված աշխատանքներն ստեղծվել են 1972–2017 թվականներին։ Դրանցում արտացոլված են նկարչի ստեղծագործական տարբեր շրջաններն ու գեղարվեստական մոտեցումները՝ հոգևոր, խորհրդանշական և միստիկական պատկերներից մինչև դեկորատիվ լուծումներ։ Մատենադարանի ներկայացմամբ՝ Էլիբեկյանի արվեստի վրա կարևոր ազդեցություն է ունեցել հայկական միջնադարյան մշակույթը։ Նրա ստեղծագործություններում հաճախ հանդիպող կամարները, խորանանման տարածքները, հրեշտակային կերպարներն ու լույսի խորհրդանիշը ցուցահանդեսում նոր համատեքստ են ստանում՝ երկխոսության մեջ մտնելով ձեռագրերի մանրանկարների հետ։ Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թվականին Թբիլիսիում՝ նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի ընտանիքում։ 1960 թվականից ապրել և ստեղծագործել է Երևանում, իսկ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Նկարչի աշխատանքները ներկայացված են Հայաստանի և արտերկրի թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։ «Հավատի խաչվող գույները» ցուցահանդեսը դիտարկում է Էլիբեկյանի արվեստը ոչ միայն որպես առանձին ստեղծագործական ժառանգություն, այլև որպես հայկական գեղարվեստական ավանդույթի շարունակություն՝ միջնադարյան մանրանկարչությունից մինչև ժամանակակից կերպարվեստ։ ![]() ![]() ![]() |

«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
9521:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
16513:54
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
386Երեկ, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
15711.11.2026, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
20410.11.2026, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
25109.11.2026, 22:54



