Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2026 թ.

««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան

60
Այսօր, 20:48
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լեզուն ու հոգեկան հիվանդությունը․
Գրքի ամենամյա միջազգային փառատոն անցկացնելու գաղափարը խիստ ողջունելի է, անկախ այն բանից, որ դրա նախաձեռնողը ՀՀ-ում վանդալիզմ ու փողերի լվացման գործողություններ հովանավորող ԿԳՄՍ նախարարությունն է: Ամեն տարի այցելում եմ տաղավարներ, գնումներ կատարում՝ գրադարանս նոր հրատարակություններով հարստացնելու համար: Այս տարի ևս բացառություն չի լինելու:
Հայտարարված է, որ Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի գլխավոր թեման ԼԵԶՈՒՆ է:
Որոշեցի ծանոթանալ փառատոնի ծրագրին ու առաջին տողերի ընթերցումից մեծագույն հիասթափություն ապրեցի: Լեզուն գլխավոր թեմա է հայտարարված, բայց հայերեն լեզվի կատարյալ բռնաբարություն է փառատոնի պաշտոնական կայքէջում զետեղված գլխավոր ազդի ստորև բերված տեքտը:
Ահավասիկ․
Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանի գլխավոր գրական իրադարձությունն է:
Փառատոնը տևում է 3 օր, ունենում է շուրջ 40․000 այցելու (՞), վաճառվում է ավելի քան 18․000 գիրք, (՞) մասնակցում են ավելի քան 50 հրատարակչություններ, 250-ից ավելի գրողներ և գրական ոլորտի մասնագետներ, միջազգային հյուրեր (՞) ավելի քան 15 երկրից, գրական մրցույթներին դիմում են 500-ից ավելի ստեղծագործողներ, փառատոնն իրականացնում է 4 հայ գրողի թարգմանության միջազգային հրատարակչական ծրագիր (՞՞՞՞)։
Փառատոնի հիմնական բաղադրիչներն են՝
• Հայաստանի ամենամեծ գրքի(՞) ցուցահանդես-տոնավաճառը (պարտադիր զեղչերով)
• միջոցառումները՝ շնորհանդեսներ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, քննարկումներ, վարպետության դասեր, թատերական ներկայացումներ, ստենդափ, երաժշտություն
• ֆելոուշիփը(՞)՝ նոր համագործակցությունների, գաղափարների և գրական կապերի ստեղծման և հայկական գրականության(՞) արտահանման նպատակով(՞) անցկացվող հրատարակչական համագործակցության միջազգային ծրագիրը
• Գրական մրցույթը ՀՀ քաղաքացիների համար 4 անվանակարգում՝ Պոեզիա, Արձակ, Դրամատուրգիա, Մանկապատանեկան (՞)
• Սարոյանի անվան պատմվածքի մրցույթը աշխարհի բոլոր երկրների քաղաքացիների համար (՞)
• Արևմտահայերեն պոեզիայի մրցույթը աշխարհի բոլոր երկրների քաղաքացիների համար (՞)
2025 թվականից Փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը՝ դուրս գալով մայրաքաղաքի սահմաններից և այցելելով(՞) Հայաստանի մարզեր։ Այն արդեն հյուրընկալվել է Գյումրիում և Կապանում՝ ստեղծելով նոր(՞) մշակութային շունչ և հանդիպման հարթակ տեղի համայնքների համար։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Լավ, այսքա՞ն փնթի: Ես հասկանում եմ ԱԲ որոշ հարցերում լավ բան է, բայց տեքստ խմբագրելը, նամանավանդ գրքի ու լեզվի թեմաների հետ կապված, երբեք հակացուցված չի:
Ենթադրաբար, սկզբում գրել են անգլերեն, հետո Google-թարգմանությունով արված հայերեն տեքստն առանց խմբագրելու տեղադրել են փառատոնի պաշտոնական կայքէջում:
Սեպտեմբերի 5-ին փառատոնի շրջանակում տեղի կունենա հոգեգարների ու պատմակեղծարարների համար նախատեսված Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը՝ հեղինակի կիսաաստվածային պատկերը գրքի կազմին դաջված:
Հետաքրքիր է, «թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ:
Հ․Գ. Ինչպես միշտ ԿԳՄՍ նախարարությունը սխալներն ուղղելու ու փնթի աշխատաոճը մատնացույց անելու համար ինձ շնորհակալություն չի հայտնի, բայց նոր հայցադիմում կարող է ներկայացել իմ դեմ…
Դիմանալու չի»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան