«Հերթական հուշարձան-շենքը «կզացրեցին»»․ Հայկ Դեմոյան
![]() ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում պետության կողմից պահպանվող հուշարձանները պատմության, մշակույթի, հնագիտության և ճարտարապետության այն արժեքներն են, որոնք ներառված են պետական ցուցակներում և պաշտպանվում են օրենքով: Կառավարությունում այդ մասին չգիտեն, որովհետև, եթե պետություն գոյություն ունենար իր գործող օրենքներով ու Սահմանադրությամբ, ապա այսպիսի ստահակություն օրը ցերեկով տեղի չէր ունենա: Չկան պետություն՝ չկան օրենքներ»: Ավելի վաղ խնդրի մասին բարձրաձայնել էր Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Արփինե Խաչատրյանը՝ գրելով հետևյալը. «Արտաշատում ընդամենը երկու պատմական հուշարձան կա, մեկը այս բնակելի տունն էր: Լսել էի, որ շինարարություն է գնում, բայց հավաստիացրել էին, թե ճակատը պահպանվելու է: Երկու օր առաջ պատահական անցնում եմ կողքով ու աչքերիս չեմ ուզում հավատալ, խնդրում եմ տեղից լուսանկար ուղարկել, համեմատում եմ իմ մոտ եղած առաջին լուսանկարի հետ ու ինչ՝ ամբողջ աջ կեսը արդեն քանդել են... Անմիջապես զանգահարում եմ ԿԳՄՍ հուշարձանների բաժին, աշխատակիցը ստուգում է, պարզվում է հուշարձանը ցուցակից հանված չէ, առաջարկում է գրավոր հարցում ուղարկել փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանին: Գիշերը ուղարկել եմ հարցումը... Աղբյուրը` Հայկ Դեմոյան |

«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
148Երեկ, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
21613.11.2026, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
20013.11.2026, 13:54
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
49512.11.2026, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
17111.11.2026, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
20610.11.2026, 00:30
