«Փաստորեն, չի հաղթել այդ հեղափոխությունը». Էդգար Ղազարյան
![]() ՔՊ-ն ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը: Հարցերի փուլն ավարտվել է, պատգամավորները շարունակում են հանդես գալ ելույթներով: Քիչ առաջ ելույթ ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը. «2018թ., ապրիլի 15, Ֆրանսիայի հրապարակ. մոլեգնում է հեղափոխության շունչը և անգամ մարդը, ով չունի բարձրագույն կրթություն ու իր կրթությունը հավաստող միակ փաստաթուղթը Իջևանի թիվ 1 դպրոցի ավարտական ատեստատան է, ասում է. «Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն ու որևէ կուսակցական չպետք է լինի որևէ բուհի ռեկտոր: Բուհական ղեկավարությունը պետք է ընտրվի ուսանողների ու դասախոսական կազմի քվեարկությամբ...»: Անցել է 8 տարի, ասում ենք՝ բա չհաղթեր էդ հեղափոխությունը, բա չլիներ էս մարդը մեր երկրի վարչապետ ու էսօր գար, վարչապետի որոշումներով ԵՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից հեռացներ Պապիկյանին, Տնտեսագիտականի կառավարման խորհրդից հեռացներ Խաչատուրյանին, Մանկավարժականի կառավարման խորհրդի կազմից՝ Անդրեասյանին և այդպես շարունակ, բայց, փաստորեն չի հաղթել հեղափոխությունը...»,- ասաց Ղազարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
149Երեկ, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
18623.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
20420.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
16219.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
15619.10.2026, 10:48
Անտոնիու Գուտերեշն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (լուսանկար)
24516.10.2026, 23:36
