Սևանի հանգստյան գոտու տարածքում երիտասարդի մարմին է հայտնաբերվել
388
Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ., 13:30
![]() Այսօր՝ հուլիսի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճի «Կոկոբելո» հանգստյան գոտու տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նշված հանգստյան գոտու բացօթյա տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Ռազմիկ Գ-ի դին։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ |

Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
165Երեկ, 21:55
Հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է
134Երեկ, 12:12
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
212Երեկ, 09:49
Շորթում՝ Օշականում. կասկածյալներն օրենքով գnղ «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու նրա որդին են
142Երեկ, 00:18
Սոթքում հայտնաբերվել է զինծառայողի մարմին՝ գլխին հրազենային վնասվածքով
16718.11.2026, 22:30
Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
29618.11.2026, 21:07
