Ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ, ծաղիկ արտահանող տնտեսվարողներին կտրամադրվի փոխհատուցում
![]() Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության» միջոցառումը, որի նպատակն է աջակցել արտահանողներին շուկաների դիվերսիֆիկացման հարցում։ Ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսվարողներին տրամադրվելու է փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։ «Արտահանվող որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում հետևյալ սահմանաչափով. ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 275 դրամ, պղպեղինը՝ 400 դրամ, ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ: Այս ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը իրականացրել են արտադրանքի արտահանում»,- կառավարության նիստում նշեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Նա նաև հավելեց, որ աջակցության միջոցառման ժամկետը 1 ամիս է, ըստ անհրաժեշտության՝ այն կարող է վերանայվել: |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
