«ՀԱՊԿ-ի ու ՌԴ -ի օգնության «չգալու» թեման պրոպագանդիստական է, քաղաքական հիմքեր չունի»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթցքում դարձյալ շոշափվեց ՀԱՊԿ հարցը եւ Ռուսաստանի օգնության չգալու հարցը, կապված ջերմուկյան երկօրյա պատերազմի հետ: Կարծում եմ, որ այս առնչությամբ երբեք կարեւոր չէ անել երկու արձանագրում: Եթե եղել է հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, եթե եղել է ագրեսիա Հայաստանի նկատմամբ, իննչպես պնդում է Հայաստանի իշխանությունը, ապա ինչու չի կատարվել Սահմանադրությամբ արձանագրված քայլը՝ չի հայտարարվել ռազմական դրություն: ՀՀ Մայր օրենքով սահմանվում է, որ ՀՀ հանդեպ ագրեսիայի, կամ ագրեսիայի իրական հավանականության պարագայում անգամ՝ հայտարարվում է ռազմական դրություն: Ինչպե՞ս կարող է կառավարությունը հայտարարել, թե հարձակում է ՀՀ վրա, բայց չանել Սահմանադրությամբ նախատեսված գործողությունը: Սա նշանակում է, որ հայտարարությունը, թե հարձակում է ՀՀ տարածքի վրա, ունեցել է եւ ունի բացառապես քարոզչական նպատակ: Հետեւաբար, որեւէ կերպ զարմանալի չէ Հայաստանի իշխանության քարոզչական այդ նպատակի հանդեպ ՌԴ ու ՀԱՊԿ «անտարբերությունը»: Մյուս հանգամանքը այն է, որ կա հայ-ռուսական զորախումբ եւ դրա վերաբերյալ պայմանագիր, որը թույլ է տալիս Հայաստանի դեմ հարձակման դեպքում գործարկել այդ զորախումբը, եթե ՀՀ-ն ի վիճակի չէ իր ուժերով հետ մղել հարձակումը եւ պաշտպանվել: Հայաստանի կառավարությունը ջերմուկյան երկօրյա պատերազմի ընթացքում քանի՞ քայլ է արել, որպեսզի գործարկվի այդ զորախումբը: Այս հարցերի պարզ բարձրաձայնումը ակնհայտ է դարձնում, որ ՀԱՊԿ ու Ռուսաստանի օգնության «չգալու» թեման բացարձակապես պրոպագանդիստական է, այլ ոչ թե ունի իրական քաղաքական հիմքեր: Եվ կրկնեմ՝ սա Ռուսաստանին պաշտպանելու, ՀԱՊԿ-ին պաշտպանելու համար չէ, որ ասում եմ: Ինձ բացարձակապես չի հետաքրքրում դա: Ինձ հետաքրքրում է Հայաստանի հանրությանը քարոզչական մանիպուլյացիաներից պաշտպանելը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
