Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
![]() Խոշոր գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է Հնդկաստանից 350 հազար կիլոգրամ գոմեշի միս ներկրել, ինչպես նաև 900 հազար կգ խոզի ճարպ՝ Իտալիայից և 300 հազար կգ հավի կրծքամիս Չինաստանից, որն արտադրված է ԱՄՆ-ում։ Ընդհանուր խոշոր գործարարը ծախսելու է 1 միլիարդ 640 մլն դրամ։ Մեկ ու կես տոննայից ավելի մսամթերքը Ալեքսանյանը իրացնելու է իրեն պատկող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրանքում։ Ալեքսանյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ներկրվող մսամթերքի մաքսատուրքից ազատվելու համար։ Մաքսատուրքը կազմում է 270 մլն դրամ։ Այս մասին հայտնում է «Ֆակտոր»-ը։ «Սամվել Ալեքսանյանին պատկանող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ն զբաղվում է երշիկեղենի, նրբերշիկների, դելիկատեսային մսամթերքի, ինչպես նաև ավանդական հայկական բաստուրմայի և սուջուխի արտադրությամբ։ Պետության կողմից տրվող արտոնությունների ֆոնին նշենք, որ Ալեքսանյանի ընկերության արտադրած երշիկեղենն արդեն իսկ դուրս է մրցակցությունից՝ մյուս արտադրողների համեմատ։ «Միթ Ֆուդ»-ի արտադրանքը վաճառվում է Ալեքսանյաններին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, որտեղ երշիկեղեն գնողներին գրեթե մշտապես առաջարկում են «Միթ Ֆուդ»-ի արտադրանքը։ Ալեքսանյանը Կառավարությանը տեղեկացրել է, որ այս 1,6 մլրդ դրամի ներդրումից հետո պատրաստվում է աշխատակիցների թիվը 135-ից հասցնել 155-ի, իսկ միջին աշխատավարձը՝ 264 հազար դրամից 315 հազար դրամի։ Չնայած, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին նախկինում անխնա քննադատում էր՝ նրան վերագրելով ընտրակեղծարարություն և կառուպցիա, Ալեքսանյանն այդպես էլ օրենքի առջև չկանգնեց։ Նա 2018-ին միայն կատարեց ՀՀԿ-ի օրոք չկատարած հարկային պարտավորությունները։ Այժմ նա Փաշինյանի տնտեսական ծրագրերի առանցքային մասնակիցներից է»,- գրում է լրատվամիջոցը։։
|

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
6415:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
11914:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12013:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8913:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11012:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
11611:42
