Մահացել է աշխարհահռչակ դերասան Չակ Նորիսը
![]() Աշխարհահռչակ դերասան Չակ Նորիսի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով 86-ամյա դերասանի մասին։ Այս մասին հայտնել է BBC-ին։ «Մեծ ցավով մեր ընտանիքը տեղեկացնում է սիրելի Չակ Նորիսի հանկարծակի մահվան մասին, որը տեղի է ունեցել երեկ առավոտյան: Թեև մենք ցանկանում ենք գաղտնի պահել մահվան հանգամանքները, բայց խնդրում ենք իմացեք, որ նա շրջապատված է եղել ընտանիքով և հեռացել է խաղաղությամբ: Աշխարհի համար նա մարտարվեստի վարպետ էր, դերասան և ուժի խորհրդանիշ: Մեզ համար նա նվիրված ամուսին էր, սիրող հայր ու պապիկ, անփոխարինելի եղբայր և մեր ընտանիքի սիրտը: Թեև մեր սրտերը կոտրված են, մենք խորապես երախտապարտ ենք նրա անցած ուղու և այն անմոռանալի պահերի համար, որոնք բախտ ենք ունեցել կիսել նրա հետ: Ամբողջ աշխարհի երկրպագուների կողմից ստացված սերն ու աջակցությունը չափազանց թանկ էին նրա համար, և մեր ընտանիքն անկեղծորեն շնորհակալ է դրա համար: Նրա համար դուք պարզապես երկրպագուներ չէիք, դուք նրա ընկերներն էիք: Մենք գիտենք, որ ձեզնից շատերը լսել էին նրա վերջին հոսպիտալացման մասին և անչափ երախտապարտ ենք այն աղոթքների ու աջակցության համար, որոնք դուք հղում էիք նրան: Մինչ մենք սգում ենք այս կորուստը, խնդրում ենք այս ընթացքում հարգել մեր ընտանիքի անդորրը: Շնորհակալ ենք մեզ հետ միասին նրան սիրելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
16729.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
20728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
89424.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21623.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
21123.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
67520.09.2026, 23:12
