Իրանը մահապատժի է ենթարկել 19-ամյա ըմբիշ Սալեհ Մոհամմադիին
![]() Իսլամական Հանրապետությունը մահապատժի է ենթարկել 19-ամյա ըմբիշ Սալեհ Մոհամմադիին, որը պատանեկան հավաքականի անդամ էր։ Մարզիկի հետ միասին մահապատժի է ենթարկվել ևս երկու դատապարտյալ։ Իրանի արդարադատությունը նրանց մեղադրել է 2026 թվականի հունվարին կառավարության դեմ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ երկու ոստիկանի սպանության, ինչպես նաև «Իսրայելի և Միացյալ Նահանգների շահերից բխող» դիվերսիոն գործունեության մեջ։ Մոհամմադին համարվում էր չափազանց խոստումնալից մարզիկ. 2024 թվականի աշնանը նա բրոնզե մեդալ նվաճեց Ռուսաստանում անցկացված մրցաշարում և պաշտոնական հրավեր ստացավ՝ միանալու Իրանի մինչև 19 տարեկանների հավաքականին։ Միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունները հատուկ ուշադրություն են հրավիրում գործի քննության և դատավճռի կայացման աննախադեպ արագության վրա. մարզիկը կալանավորվել է հունվարի 15-ին, իսկ մահապատիժը կիրառվել է փետրվարի 4-ին՝ հետաքննությունն ու դատավարությունը տևել են 3 շաբաթից էլ պակաս։ |

Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
2809:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
295Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
173Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
165Երեկ, 18:36
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
356Երեկ, 14:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
149Երեկ, 09:18
