Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.

«Հայ ժողովրդի ինքնությունն ու անկախությունը սակարկության առարկա չեն եղել և չեն լինելու»․ Միհրան Մախսուդյան

70
Այսօր, 13:42
«Հայ ժողովրդի ինքնությունն ու անկախությունը սակարկության առարկա չեն եղել և չեն լինելու»․ Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ, «Սրբազան պայքար»-ի աջակից Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի ժողովուրդ, այն, ինչի մասին այսօր խոսում է այս ազգակործան իշխանությունը, պարզապես հերթական քաղաքական քայլ չէ․ դա ուղիղ ճանապարհ է դեպի մեր ինքնության վերացում։ Սահմանադրության փոփոխության անվան տակ նրանք իրականացնում են այն պահանջները, որոնք վաղուց հնչեցրել է Ալիևը։ Այս ամենի մասին ես բարձրաձայնել եմ դեռ երկու տարի առաջ։
Նույնն է նաև եղեռնի զոհերի հուշարձանի թեման․ արդեն հիմա նախապատրաստվում են այն քանդել՝ հետո արդարանալով, թե իբր եղանակային պայմանների պատճառով մինչև ապրիլի վերջ հնարավոր չէ կառուցել։ Իրական պատճառը մեկ բան է՝ հաճոյանալ արտաքին ուժերին և հերթական անգամ խոնարհվել նրանց առաջ։
Իսկ անկախության հռչակագրից հրաժարվելը պարզապես փաստաթղթից հրաժարվել չէ․ դա սեփական ծնունդից, սեփական պատմությունից և ինքնությունից հրաժարվել է։ Սա մեր պետականության հիմքերի վրա հարված է։
Ուստի մի պարզ առաջարկ կա․ ովքեր ուզում են հրաժարվել անկախության հռչակագրից, թող նախ հրապարակավ հրաժարվեն իրենց ինքնությունից, իրենց պատմությունից և իրենց հայրենիքից։ Որովհետև հայ ժողովրդի ինքնությունն ու անկախությունը սակարկության առարկա չեն եղել և չեն լինելու»։