Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ.

«Ալիևը վերադիրքավորվում է»․ Արա Արայան

90
Այսօր, 13:24
«Ալիևը վերադիրքավորվում է»․ Արա Արայան

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևի հոտառությունը աշխատեց, վերադիրքավորվում է:
Մեր հունիսյան ընտրությունների ելքը կանխորոշվում է:
Ադրբեջանը չնչին հումանիտար օգնություն է ուղարկում Իրան:
Մի քանի օր առաջ, երբ հրթիռակոծվեց Նախիջևանի օդակայանը, Ալիևը Իրանին սպառնաց հուժկու պատասխանով, զորքերը բերավեցին թիվ1 պատրաստակամության: Բայց տեսնելով Թուրքիայի զգուշավոր, գրեթե վախվորած պահվածքը, Եվրոպայի անտարբեր պահվածքը, Իրանի հետևողական, աջ ու ձախ հարվածները, նաև երեկվա Թրամփի ու Պուտինի հեռախոսազրույցը, Իլհամը հասկացավ, որ կարող է հայտնվել լքված ու միայնակ վիճակում:
Ամերիկացիները փաստացի հայտնվել են փակուղում, Թարմփը արդեն խոսում է ռազմական գործոությունների ավարտի մասին, իսկ պարսիկներն ավելի կոշտ են իրենց պահանջների մեջ, որ երկիրը Իսրայելի ու ԱՄՆ-ի համար կծառայի որպես պլացդարմ՝ այդ երկիրը Իրանի համար լեգիտիմ թիրախ է:
Այս ամենի ֆոնին, Հայաստանում ձյան պես հալվում են քաղաքական թիմերից մեկի հունիսյան հույսերը...
Պեռաշկու հետհաշվարկը արագանում է...»։

Աղբյուրը`   Արա Արայան