Երևան`   +2 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 մարտի, 2026 թ.

Ցուցակի զտումները շարունակվում են. «Հրապարակ»

93
Այսօր, 09:00
Ցուցակի զտումները շարունակվում են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ ներկուսակցական ընտրությունների շուրջ «ռազբիրատները» շարունակվում են․ բացահայտված զեղծարարներից մեկն էլ առաջին փուլի արդյունքներով 50-րդ համարը զբաղեցրած Հայկ Ավագյանն է՝ 289 ձայնով։ Չնայած Ավագյանը, ինչպես նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը դուրս են մնացել 50-յակից ու փոխարինվել կանանցով, որպեսզի լրացվի կանանց պարտադիր քվոտան, սակայն կուսակցության վարչությունում քննարկվել են Հայկ Ավագյանի ստացած ձայները: Կուսակցությունը դրանք խնդրահարույց է համարել, և կարծում են, որ այն ուղղորդված քվեարկության արդյունք է։ Հայկ Ավագյանը Վայքի տարածքային կառույցի անդամ է, և եթե կասկածները փարատվեն, ապա նա եւս կհետեւի Կարեն Գրիգորյանին և դուրս կմղվի ցուցակից։ Նախօրեին գրել էինք, որ նախկին պատգամավոր, Վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանին հեռացրել են 50-ից, քանի որ պարզել են, որ նա հեռախոսով ուղղորդել է պատվիրակներին․ զանգել, խնդրել է, որ իրեն քվե տան»: