50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում սկսվել են «բազառները»։ Բանն այն է, որ Փաշինյանը չի կարողացել անգամ ներկուսակցական կեղծիքներն ու ուղղորդումները կանխել, և ընտրություններից հետո ոմանց ստացած ձայներն այնքան կասկածելի են եղել, որ, ստիպված, վարչությունում քննարկել են նրանց հարցը: Հրահանգ է իջեցվել՝ ոչ մի արտահոսք չլինի, որ չխայտառակվեն։ Այդուհանդերձ, մեզ հայտնի դարձավ, որ առաջին 50-յակում տեղ զբաղեցրածներից նախկին պատգամավոր, ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանի մասով կասկածներ են եղել, որ նրա 336 ձայնը՝ 38-րդ արդյունքը, ազնիվ քվեարկությամբ չէ ձեռք բերվել, որ նա զանգահարել է տարբեր պատվիրակների և խնդրել իր օգտին քվեարկել, ինչն արգելված էր առաջին փուլում, ուստի որոշել են նրան հանել 50-ի ցանկից: Նա ուրախ ավտոբուսի «ուղևորների» մեջ էլ չէր, ի տարբերություն մյուս թեկնածուների։ Խնդրահարույց են եղել նաև սյունեցի Դավիթ Դանիելյանի՝ Արայիկ Հարությունյանի մտերիմի ձայները: Ըստ լուրերի, հենց Հարությունյանն է պատվիրակներին խնդրել, որ նա 402 ձայն է ստացել, սակայն բավարար ապացույցներ չեն ունեցել, երեւի նույն հովանավորը ջանք չի խնայել, ուստի նրա հետ կապված որոշում չի կայացվել։ Նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի ստացած մոտ 300 ձայնի հարցում եւս վերապահումներ են եղել, սակայն վարչության որոշ անդամներ նկատել են, որ նա ակտիվ է ԱԺ-ում, նախագծերի քննարկումներին է մասնակցում, ելույթ է ունենում՝ ինչո՞ւ չպիտի նրա օգտին քվեարկեին»: |

Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով կլինի Վրաստանում
4111:54
«Թրամփը թույլ չի տա, որ երկիրը ներքաշվի երկարամյա հակամարտության մեջ»․ Վենս (տեսանյութ)
6811:48
Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը
8811:24
«Մարդիկ 8 տարի իշխանության են, բայց էլի նախկիններն են մեղավոր». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
4611:12
««Եթե Իրանում ներքին պառակտում չլինի, կարող է սկսվել «հյուծման պատերազմ»»․ Վարուժան Գեղամյան (լուսանկար)
5511:00
ԱՄՆ-ն տարհանում է Մերձավոր Արևելքում դեսպանատների անձնակազմի մի մասին
8610:48
