ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն։ Պատգամավորական ֆրակցիայում խուլ դժգոհություն կա՝ ներկուսակցական ընտրություններում ոմանց ստացած ձայների առումով, և հիմնավոր կասկածներ, որ ՔՊ թեկնածուները չեն ենթարկվել կուսակցական որոշմանն ու գաղտնի քարոզարշավ են արել, ուղղորդել ընտրիչ պատվիրակներին, ինչի արդյունքում էլ ոմանք անբացատրելի բարձր քվեներ են ստացել, ոմանք՝ անբացատրելի ցածր։ Մեզ ասացին, որ որոշ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջել, որպեսզի քննարկեն այս քվեարկության արդյունքները և բացահայտեն զեղծարարներին։ Գուցե հարցը քննարկեն առաջիկա հինգշաբթի՝ կուսակցության Նախաձեռնող նիստի ժամանակ։ Միևնույն ժամանակ, ՔՊ շարքերում վստահ են, որ զեղծարարությունների բացահայտման գործընթաց չի լինելու՝ հո աշխարհով մեկ չե՞ն խայտառակվելու, որ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում, և Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, բոլորին «կուտ է տալու»՝ ասելով, թե կարեւոր չէ՝ ով որ տեղում է, իրենց հաղթանակի պարագայում ոչ մեկն անգործ և չգնահատված չի մնա: Նա բոլորից լավ է հասկանում, որ հակառակ դեպքում «աբիժնիկներն» ընտրությունները կբոյկոտեն, չեն աշխատի, նույնիսկ կարող են հակառակորդների օգտին աշխատել, և հիմա յուրաքանչյուր ձայնի ու յուրաքանչյուր ձայն բերողի համար կյանք է տալիս»: |

«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
75Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
101Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
136Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
88Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
75Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
77Երեկ, 14:36
