Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 15 փետրվարի, 2026 թ.

«Մայր Հայաստան»-ն ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի հետ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

69
Այսօր, 19:12
«Մայր Հայաստան»-ն ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի հետ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն այսօր կայացած համաժողովի ընթացքում ասաց, որ կուսակցությունն այժմ սկսում է իր գործունեությունն այլ մեկնակետից՝ փորձելով ապահովել առավելագույն համախմբում: Նա, ներկայացնելով «Մայր Հայաստանի» ձևաչափը, նշեց, որ քննարկումների և երկխոսության արդյունքում, դրական համարելով Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են այդ ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին: