«Քանի դեռ պետական պաշտոնյաներին նայում եք` որպես տերերի, նրանք ձեզ նայելու են` որպես իրենց ծառաների». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ժողովրդի մեջ մի սխալ մտայնություն կա, որ իշխանությունն է պահում ժողովրդին։ Իրականում լրիվ հակառակն է, ժողովուրդն է իր մուծած հարկերով, տուրքերով, տուգանքներով, զանազան վճարներով պահում իշխանությանը, դրանցով ձևավորում պետական բյուջեն, որից այդքան առատորեն սնվում, միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստանում, բարգավաճում, «չաղանում են» օրվա իշխանավորները։ Քանի դեռ պետական պաշտոնյաներին նայում եք՝ որպես տերերի, նրանք ձեզ նայելու են՝ որպես իրենց ծառաների, փոխանակ այդ պաշտոնյաներն օրենքով, բարեխիղճ, կարգապահ ծառայեն պետությանը, հանրությանը։ Հին Հռոմում մեկն իր մեջքին է դնում էշի ու տնքալով քայլում է։ Անցորդները ծաղրում են նրան, ասելով՝ փոխանակ էշին նստես, էշին քո մեջքին ես դրել։ Մարդը հակադարձում է՝ դուք՝ բոլորդ, ձեր մեջքին էշեր եք տանում, սակայն դա չեք հասկանում։ Սա էլ՝ հասկացողների համար»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Այս երիտասարդի պուճուր ամբիցիաների պատճառով կարող է փուռը նետվել ՀՀ-ի գոյությունը»․ Աղասի Ենոքյան
6902:06
«Շատերը կարող են ընդդիմադիրի կոստյում հագնել ու տարածել կեղծ թեզեր»․ Տիգրան Քոչարյան
9601:06
Իրանի իշխանությունները պատրաստ են քննարկել ուրանի հարստացման մակարդակը և մեթոդները
23000:52
«Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ»․ Արմեն Հովասափյան
8100:36
«Սպանության գործն ընթանում է ի սկզբանե թելադրված սցենարով»․ Մանե Թանդիլյան
8600:12
«Բարձր նշաձողով տեսլական է պետք, ոչ թե գայկեք ձգելով՝ փող «քերելու» ռազմավարություն»․ Վահրամ Մարտիրոսյան
9100:00
