Բրիտանական թանգարանը ձեռք է բերել թանկարժեք ընծան, որը Հենրի VIII թագավորը նվիրել է իր կնոջը
![]() Բրիտանական թանգարանը վերադարձրել է Անգլիայի Հենրի VIII թագավորի կողմից իր առաջին կնոջը՝ Արագոնացի Եկատերինային նվիրած ոսկե կախազարդը։ Reuters-ը հաղորդում է, որ այս զարդը դարեր շարունակ կորած է համարվել։ Հենրին Եկատերինայի հետ ամուսնացած է եղել 1509-1533 թվականներին։ 1530-ականների սկզբին թագավորը սիրահարվել է Աննա Բոլեյնին և խզել է կապերը կաթոլիկ եկեղեցու հետ՝ չեղյալ համարելով Եկատերինայի հետ իր ամուսնությունը։ Սրտաձև կախազարդը Հենրիի և Եկատերինայի ամուսնության շրջանից մնացած միակ զարդն է։ 24 կարատանոց ոսկե զարդի վրա փորագրված է ֆրանսերեն «tousiors» (միշտ) բառը և զույգի անվան սկզբնատառերը։ Այն նաև պատկերում է Թյուդորների դարաշրջանի վարդ։ Գանձ որոնողը կախազարդը հայտնաբերել է Ուորիքշիրի դաշտում 2019 թվականին։ Բրիտանական օրենքի համաձայն՝ երկրի թանգարանները կարող են գնել նշանակալի արտեֆակտներ, նախքան դրանք ընդհանուր վաճառքի հանելը։ Սկզբում զարդը նախատեսված էր վաճառել մասնավոր հավաքորդին 4,8 միլիոն դոլարով, սակայն աճուրդը կանխվել է։ Ազգային ժառանգության հիմնադրամը և այլ կազմակերպություններ հավաքել են գումար՝ գանձ որոնողին և հողատիրոջը վճարելու համար: Կախազարդը դարձել է Բրիտանական թանգարանի մշտական հավաքածուի մաս: |

«Ինձ այնքան չեն հուզում պատմությունը կեղծող թուրքերը, որքան հայախոս մոլախոտերը». Արշակ Զաքարյան
14202:06
«Կբարձրացնե՞ք Դադիվանքի, Գանձասարի հարցը». Աննա Գրիգորյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (տեսանյութ)
113Երեկ, 13:42
«Հետաքրքիր, յուրօրինակ ու ֆենոմենալ տիպ է եղել Ազնավուրը». Գոռ Մադոյան
133Երեկ, 02:06
«Օկուպացված Արցախում պղծել են XVI դարի հայկական եկեղեցին»․ Արման Աբովյան (տեսանյութ)
17914.08.2026, 12:42
Արցախի բարբառը հասանելի է iPhone-ների iOS օպերացիոն համակարգում
17413.08.2026, 23:24
Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ)
38513.08.2026, 18:22
