«Ես քրեական գործերին, մեղադրանքներին գնահատական չեմ տալիս»․ Սուրեն Գրիգորյան
![]() Ճեպազրույցի ժամանակ լրագրողը Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին խնդրեց գնահատական տալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվելու հանգամանքին։ «Ես քրեական գործերին, մեղադրանքներին գնահատական չեմ տալիս»,- պատասխանեց պաշտոնյան։ «Հատկապես վերջին շրջանում քաղաքապետարանում պարբերաբար լինում են այսպիսի դեպքեր, դա նորմա՞լ է»,- շարունակեց լրագրողը։ «Նորմալ է, երբ որ ժամանակ առ ժամանակ տարբեր անձանց ներկայացնում են մեղադրանքներ, որովհետև չեն լինում հասարակություններ, որոնցում չեն կատարվում հանցագործություններ։ Սա չի նշանակում, որ ասում եմ՝ պարոն Հարությունյանը կատարել է, թե չի կատարել, դուք ասում եք քրգործեր են լինում, մեղադրանքներ, ասում եմ՝ նորմալ է, ցանկացած ժողովրդավար երկրում, ցավոք սրտի, լինում են հանցագործություններ, որոնք բերում են մեղադրանքների ներկայացման, բայց լինում են նաև անհիմն մեղադրանքներ։ Պարոն Հարությունյանը կոնկրետ հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և համարում է անհիմն»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։ |

«Երկիրը հարթակ են դարձնելու իրենց աշխարհաքաղաքական շահի սպասարկման համար». Արամ Գևորգյան
8402:06
«Փոխնախագահը որևէ խոսք չի ասել Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրում իրականացնելու մասին». Գոհար Մելոյան (տեսանյութ)
11000:00
«Թրամփի ճանապարհի և մնացած հարցերի վերաբերյալ անորոշությունը շատ է». Ոսկան Սարգսյան
104Երեկ, 23:12
«Բանակի գեներալներն են, ովքեր միացել են Նիկոլին՝ Եկեղեցու դեմ ծանր արշավում». Սյուզի Բադոյան
114Երեկ, 23:00
«5 սմ-ի փոխարեն 4 սմ-անոց ասֆալտ, որն արդեն քանդվել է». Արթուր Չախոյան
129Երեկ, 22:48
«Ենթադրենք՝ նամակ գրեցինք ու մի 5 հատոր նամակ փոխանցեցինք, հետո՞». Արա Պողոսյան
89Երեկ, 22:30
