Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 փետրվարի, 2026 թ.

«Հենց Վեհափառը կարող է ԱՄՆ փոխնախագահին ներկայացնել Հայաստանի ներքին խնդիրները»․ Նաիրի Հոխիկյան

92
Այսօր, 10:54
«Հենց Վեհափառը կարող է ԱՄՆ փոխնախագահին ներկայացնել Հայաստանի ներքին խնդիրները»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտնի է որպես քրիստոնեական արժեքների համար պայքարող գործիչ։ Հետևաբար, Հայաստան նրա այցի շրջանակում նախատեսվա՞ծ է արդյոք հանդիպում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։
Եթե այո, ապա հենց Վեհափառը կարող է ԱՄՆ փոխնախագահին ներկայացնել Հայաստանի ներքին խնդիրները, քաղբանտարկյալների հարցը, դիմել Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի համար։
Եթե Վենսը չի գնալու Մայր Աթոռ ու չի հանդիպելու Վեհափառի հետ, ապա պարզ կդառնան, որ ԱՄՆ-ն աջակցում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական սատանայական գործողություններին, ուստի Վենսի ու Թրամփի բոլոր քրիստոնեական հայտարարությունները փուչիկ են։
Հանուն արդարության ասեմ, որ մեր երկրին ուղղված ԱՄՆ իշխանության խոստումները ես միշտ են փուչիկ համարում։ Փորձը կա»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան