Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 փետրվարի, 2026 թ.

«Ընդդիմությունից ոչ ոք (բացի նախաձեռնությունը ներկայացնողից) ելույթ չունեցավ»․ Տիգրան Պարսիլյան

62
Այսօր, 11:36
«Ընդդիմությունից ոչ ոք (բացի նախաձեռնությունը ներկայացնողից) ելույթ չունեցավ»․ Տիգրան Պարսիլյան

ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ կլիներ, եթե երկրում իրապես լինեին քաղբանտարկյալներ, ավտորիտար իշխանություն և սրտացավ ընդդիմություն։ Այդ դեպքում ընդդիմությունն անդադար կխոսեր քաղբանտարկյալների մասին, առիթը բաց չէր թողնի ԱԺ ամբիոնից այդ թեման բարձրաձայնելու համար։
Բայց ի՞նչ տեղի ունեցավ այսօր։ Ընդդիմությունից ոչ ոք (բացի նախաձեռնությունը ներկայացնողից) ելույթ չունեցավ իրենց իսկ առաջ քաշած «քաղբանտարկյալների» վերաբերյալ հայտարարության շուրջ։
Պատճառն ակնհայտ է․ իրենք էլ հասկանում են, որ բոլորը վաղուց ըմբռնել են՝ այս թեման կեղծ օրակարգ է։
Իսկ մենք պարզապես ժպտում ենք, ձեռքով անում նրանց և շարունակում անշեղորեն առաջ շարժվել»։

Աղբյուրը`   Տիգրան Պարսիլյան