«Քանի այս աշխատաոճն է, ինչ նախագիծ, միջազգային սիրուն բառեր ուզում եք բերեք, Երևանի օդը մնալու է կեղտոտ». Սամվել Հակոբյան
![]() «Գործող իշխանությունների հետ լինել բնապահպանության ոլորտի պատասխանատու, դա քաղաքական սուիցիդին հավասար բան է: Քանի որ դուք ինչքան էլ չարչարվեք և փորձեք աշխատել, միևնույն է. 7 տարի է, որ իշխանության է գործող թիմը, այս քանակի շինարարությունը և ոչ պատշաճ վարչարարությունը շատ ուղիղ ներազդում ու փչացնում են մեր էկոլոգիան: Չի արվում որևէ ռեալ վարչարահսկողություն, որ չտուժի մեր բոլորի առողջությունը»,- Երևանի ավագանու նիստին ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանին, ով ներկայացնում էր «Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» հարցը: Հայկազյանը պատասխանել է. «Եթե խոսում ենք օդի աղտոտվածության մասին, որտեղ ամենավտանգավոր մասնիկը PM2.5-ն է, ապա շինարարությունից ստացվող փոշին PM10-ն է, տհաճ է, բայց այդքան վտանգավոր չէ»: Սամվել Հակոբյանն արձագանքել է. «Քանի այս շինարարությունն արվում է անվերջ, տուգանում են ըստ ճաշակի, քանի այս աշխատելաոճն է, ինչ նախագիծ, միջազգային սիրուն բառեր ուզում եք բերեք, Երևանի օդը մնալու է կեղտոտ, մենք էլ՝ վտանգված»: |

«Երկիրը հարթակ են դարձնելու իրենց աշխարհաքաղաքական շահի սպասարկման համար». Արամ Գևորգյան
8402:06
«Փոխնախագահը որևէ խոսք չի ասել Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրում իրականացնելու մասին». Գոհար Մելոյան (տեսանյութ)
11000:00
«Թրամփի ճանապարհի և մնացած հարցերի վերաբերյալ անորոշությունը շատ է». Ոսկան Սարգսյան
104Երեկ, 23:12
«Բանակի գեներալներն են, ովքեր միացել են Նիկոլին՝ Եկեղեցու դեմ ծանր արշավում». Սյուզի Բադոյան
114Երեկ, 23:00
«5 սմ-ի փոխարեն 4 սմ-անոց ասֆալտ, որն արդեն քանդվել է». Արթուր Չախոյան
129Երեկ, 22:48
«Ենթադրենք՝ նամակ գրեցինք ու մի 5 հատոր նամակ փոխանցեցինք, հետո՞». Արա Պողոսյան
89Երեկ, 22:30
