«Ստիպված ենք ամրապնդել մեր պաշտպանունակությունը»․ Լուկաշենկո
![]() Բելառուսը ստիպված է ամրապնդել իր պաշտպանունակությունը։ Այս մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ զինված ուժերի հագեցման և ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։ Նրա խոսքով, որը մեջբերում է БелТА-ն, այսօրվա աշխարհում ինքնաբավ կարող է համարվել միայն այն պետությունը, որն առաջին հերթին ի վիճակի է ապահովել իր անվտանգությունը ռազմական ոլորտում: Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի սահմանների մոտ ռազմական ներկայության ավելացումը, հատկապես Լեհաստանի կողմից, միայն մտահոգիչ չէ։ «Մենք հասկանում ենք, որ դա հենց այնպես չի արվում։ Մարդիկ հենց այնպես փող չեն ծախսում տանկերի և զինամթերքի վրա։ Այդ պատճառով ժամանակին իմ կողմից որոշում է կայացվել, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունը, զբաղվել մեր պաշտպանունակության ամրապնդմամբ է՛լ ավելի լուրջ մասշտաբներով»,- ասել է նա։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
