«ՌԴ-ն պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցությունը»․ Գալուզին
![]() Ռուսաստանը պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը, «Известия»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ ««Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ մենք պահպանել ենք մեր դիրքորոշումը։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի գործընկերների հետ՝ քննարկելու նախագծի պարամետրերը և, անհրաժեշտության դեպքում, Ռուսաստանի հնարավոր մասնակցությունն այս կամ այն ձևով»,- հայտարարել է դիվանագետը։ Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը գտնվում է «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերության կառավարման ներքո, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։ «Մենք պետք է հաշվի առնենք նաև Հայաստանի անդամակցությունն ԵԱՏՄ-ին։ Այս պայմաններում պարզ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի»,- նշել է փոխնախարարը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
