Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
![]() ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի՝ միջուկային ոլորտում համագործակցության վերաբերյալ երեկվա ելույթի բանավոր թարգմանությունը համացանցում տարընթերցումների տեղիք է տվել: Բանավոր թարգմանությունը հնչել է այսպես. «Սկզբնական մոտ 5 մլրդ գումարի մասին ենք խոսում ներդրումների, հետագայում՝ երկրորդ փուլում ևս 4 մլրդ. սա փոխշահավետ վիճակ է և՛ ՀՀ-ի համար, և՛ իմ երկրի համար»: ՀՀ կառավարությունը հրապարակել է ելույթի տեքստը, որտեղ Վենսը մասնավորապես ասում է. «Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհ ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով: Սա դասական փոխշահավետ գործարք է թե՛ Հայաստանի, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, և ես նաև կարծում եմ, որ դա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար»: Ավելի վաղ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել էր, որ «մեր կառավարության թարգմանիչներն են հատուկ այդպես թարգմանել»: |

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
168Երեկ, 08:30
Թրամփն Սպիտակ տանը գաղտնի խորհրդակցության է կանչել ուժային կառույցների ղեկավարներին
423Երեկ, 01:12
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի համապատասխանում երկրի ազգային շահերին. ՌԴ ԱԳՆ
28626.08.2026, 20:06
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
11526.08.2026, 09:54
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները»․ ՏԿԵՆ
10525.08.2026, 15:36
Քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
9825.08.2026, 15:20
