«TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն». Մարկո Ռուբիոյի հայտարարությունը
![]() Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով TRIPP նախագծի իրականացման շուրջ Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության առաջին տարեդարձին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասված է. «Մեկ տարի առաջ այս օրը նախագահ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովեց՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վկա լինելով նրանց կողմից պատմական համատեղ հռչակագրի ստորագրմանը։ Հռչակագիրը վերջ դրեց Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակվող հակամարտությանը և հիմք դրեց Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման նախաձեռնությանը (Trump Route for International Peace and Prosperity)։ Վերջին տասներկու ամիսների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ աշխատել է այդ խոստումը գործնական առաջընթացի վերածելու ուղղությամբ։ TRIPP-ը՝ բազմամոդալ տարանցիկ երթուղին, որը նախատեսում է արդիականացնել երկաթուղային, ճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար մոտենում է իրականություն դառնալուն։ Հայաստանում արդեն սկսվել են երկաթուղու ինժեներական ուսումնասիրությունները, իսկ Ադրբեջանը գրեթե ավարտել է Հայաստանի հետ կապվելու համար նախատեսված ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը։ Խաղաղությունը հնարավորություն է ստեղծել խորացնելու Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչը կնպաստի երեք երկրների տնտեսական բարգավաճմանը։ Այսօր ուրախ եմ հայտարարել, որ Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամն (Trans-Caspian Enterprise Fund) արդեն սկսել է գործել։ Հիմնադրամը ղեկավարում է նորընտիր տնօրենների խորհուրդը, իսկ դրա կապիտալը կազմում է 201 մլն ԱՄՆ դոլար (խմբ. ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի շտեմարանն օրերս հայտնել էր, որ հիմնադրամի կապիտալը կրկնապատկվել է՝ հասնելով 402 միլիոն դոլարի)՝ տրամադրված ԱՄՆ կառավարության կողմից։ Նպատակն է խթանել մասնավոր հատվածի ներդրումները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ Անդրկասպյան առևտրային երթուղու (Միջին միջանցք) երկայնքով։ Այս առաջընթացը վկայում է մի պարզ ճշմարտության մասին՝ խաղաղությունն ու բարգավաճումը փոխադարձաբար ամրապնդում են միմյանց։ TRIPP-ը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ։ Այն Անդրկասպյան առևտրային երթուղու կարևոր օղակ է, առևտրային նոր հնարավորությունների շարժիչ ուժ՝ Միացյալ Նահանգների և այլ երկրների համար, ինչպես նաև օրինակ այն բանի, թե ինչպես տնտեսական համագործակցությունը կարող է ամրապնդել խաղաղությունը երկարատև վեճերի կարգավորումից հետո։ Միացյալ Նահանգները լիովին հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ այս հիմքի վրա հետագա քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Մենք շնորհավորում ենք երկու երկրներին վերջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերած խիզախության և հեռատեսության համար և ակնկալում ենք շարունակական առաջընթաց Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին»։ |

Նիկոլ Փաշինյանը և Պուտինը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում
4321:30
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը դիտարկվում է որպես սեփական գեներացիայի զարգացման այլընտրանք»․ Վահե Դավթյան
6120:42
«Քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ»․ Անուշ Պողոսյան
7020:00
«Արդարությունն ու օբյեկտիվությունը պետք է վեր լինեն քաղաքական պայքարից»․ Վարդան Հայրապետյան
11419:24
«Երևի իր ձախողված թիմակիցներով քննարկում են, թե ինչպես զավթեն իշխանությունը Գյումրիում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
10717:36
«Պետությունը փորձում է միջամտել Կաթողիկոսի՝ հայրապետական տնօրինությանը վերաբերող որոշմանը»․ Արփինե Ֆանյան (տեսանյութ)
9017:00
