«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից
![]() Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել է։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ նա կասկածվում է 2023 թվականին Ս․Վ․-ի սպանությունը պատվիրելու մեջ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Աբրահամյանը կասկածել է, որ իր կինը՝ Է․Ծ․-ն (Էմմա Ծառուկյան, Գագիկ Ծառուկյանի դուստրը), անձնական հարաբերություններ է ունեցել Ս․Վ․-ի հետ և նրան խոշոր գումարներ տվել։ Վրեժխնդիր լինելու շարժառիթով նա սպանությունը պատվիրել է իր անվտանգության աշխատակցին։ Աբրահամյանը ձերբակալվել է՝ կալանքի հարցը դատարան ներկայացնելու նպատակով։ «Հրապարակ»-ը գրում է․ «Մեզ նոր տեղեկություններ են հասել ենթադրյալ սպանության գործի վերաբերյալ։ Այսպիսով, խոսքը 2023 թվականին սպանված Ավետարանական եկեղեցու քահանա Սողոմոն Վլասյանի սպանության դեպքի մասին է։ Վերջինիս սպանելու համար մեղադրանք է առաջադրված Աբրահամյանների մտերիմ Գեղամ Հակոբյանին։ Նրա վերաբերյալ քրեական գործը 2024 թվականից դատարանում է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում։ Քանի որ վերջինիս դատավորի լիազորությունները կասեցված են, գործը վերամակագրվել է մեկ այլ դատավորի՝ Արմինե Մելիքսեթյանին։ Այժմ այն դատաքննության փուլում է։ Գեղամ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է տնային կալանքը։ Վերջինիս փաստաբան Վահագն Բաբայանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ առնչություն ունի այդ դեպքի հետ Արգամ Աբրահամյանը։ Նա նշեց՝ ոչ մի առնչություն, փաստեր չկան։ Իսկ ինչ վերաբերում է իր պաշտպանյալին, ասաց՝ չեն ընդունում մեղադրանքը, Գեղամ Հակոբյանը սպանություն չի կատարել։ «Ճիշտն ասած՝ տեղեկությունն չունեմ, թե ՔԿ-ն ինչ տեղեկություն ունի, նման փաստեր գոյություն չունի։ Իմ տեղեկություններով՝ այդ բոլոր անձինք էլ հարցաքննվել էին, բայց թե ինչն է պատճառը նման բանի, ես չեմ պատկերացնում, ինչի՞ են նման բան գրել, ի՞նչ տվյալ ունեն եւ ինչ պիտի ստուգեն։ Սովորաբար լինում է, որ դատական ակտ է լինում, այդ ժամանակ են գրում «բացահայտվել» է։ Դատաքննություն է գնում, լուրջ հարցեր կան․ խնդիրներ կան, որեւէ ուղղակի ապացույց, որ ինչ-որ մեկը տեսել է, որ մեկը սպանել է, ասում է, նման ապացույցներ չկան»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
