«Մանկապղծության պարագայում երբեք չես տեսնի ԱԱԾ-ն ասֆալտին ծեփի, այդ դեպքերը կոծկվում են»․ Աննա Կոստանյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մանկապղծության դեպքեր եղան, վերջերս էլ դրա մասին աղաղակում էր Սյուզի Բադոյանը, ու եթե նրա հետևողական աշխատանքը չլիներ, քիչ հավանական կլիներ բացահայտել հանցագործ, այլասերված, բարեգործի անվան տակ երեխաներ պղծող անաստվածներին: Այս դեպքերը քիչ չեն ցավոք նաև Հայաստանում, բայց այս դեպքերը շատ լկտի, ամբարտավան ձևով կոծկվում, սվաղվում ու մոռացության են տրվում, երբ հանցագործություն արած անձինք որոշակի աներևույթ հովանոցով պաշտպանվում են պաշտոնյաների կողմից (հիմնականում)։ Այս հանցագործների պարագայում երբեք չես տեսնի ԱԱԾ-ն ասֆալտին ծեփի, ձեռքերը ոլորի, մասկի-շոու կազմակերպի, հանցավորության ու մանկապղծության դեմ պայքարի շրջանականերում որպես Netflix-ի բազմասերիանոց ֆիլմ ցուցադրի, դե քանի որ դրանից քաղաքական կապիտալ չես կուտակի, իսկ այ մեծահարուստների դեպքում էդ կտով դեռ հնարավոր է սնուցել էն զանգվածին, որը դեռ կարծում է, թե հարուստների ունեզրկումից իր փորն է կշտանալու կամ գրպանները լցվելու: Աղբյուրը` Աննա Կոստանյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
