«Գետնին տապալելով ձերբակալելն արդեն «գեղեցիկ ավանդույթ» է կլյուչնիկական ժամանակներում»․ Լիզա Ճաղարյան
![]() Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե, գետնին տապալելով կասկածյալին ձերբակալելն արդեն «գեղեցիկ ավանդույթ» է կլյուչնիկական ժամանակներում։ Եթե, իհարկե, կասկածյալն իրենց բանդայից չի. հիշեցնեմ, որ Վոլոդյա Գրիգորյանի սպանության համար կասկածյալին ոչ միայն գետնին չէին տապալել, այլև ձեռնաշղթայով չէին կապկպել, նույնիսկ թեւերը չէին բռնել, ընդամենը «բարեկրթորեն ուղեկցում էին»։ Բայց գրառմանս նպատակը դա չէր։ Հովիկ Աբրահամյանի որդու ձերբակալության մասին ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մի տող ուշադրությունս գրավեց. «Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), ապա՝ դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան»: Աղբյուրը` Լիզա Ճաղարյան |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
