«Թույլ չեմ տա բացել կամուրջը, մինչև ԱՄՆ-ն լիարժեք փոխհատուցում չստանա»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Կանադայի և ԱՄՆ Միչիգան նահանգի միջև Գորդի Հոուի անվան միջազգային կամրջի բացումը: «Ես թույլ չեմ տա բացել այս կամուրջը, մինչև ԱՄՆ-ն լիարժեք փոխհատուցում չստանա այն ամենի համար, ինչ մենք տվել ենք նրանց, ինչպես նաև մինչև Կանադան չսկսի ԱՄՆ-ին վերաբերվել հարգանքով, որին մենք արժանի ենք: Հաշվի առնելով այն ամենը, ինչ մենք տրամադրել ենք նրանց, մեզ պետք է պատկանի այդ ակտիվի (սեփականության իրավունքներ - խմբ․) առնվազն կեսը։ Եկամուտները, որոնք (Կանադան - խմբ.) կստանա ԱՄՆ շուկայից, աստղաբաշխական կլինեն»,- գրել է Թրամփը՝ TruthSocial սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ խնդրի մեղավորն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման է, քանի որ նա «հիմարաբար հրաժարվել է սեփականության իրավունքներից, որպեսզի նրանք կարողանան շրջանցել օրենքը... և չօգտագործեն որևէ ամերիկյան արտադրանք, այդ թվում՝ մեր պողպատը»։ Բարաք Օբամայի օրոք հաստատված այս նախագիծը գտնվում է վերջին փուլում։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
