Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ.

«Ի՞նչ է մեզ տալու էդ քվեաթերթիկը, բացի սոցիոլոգիայի համար լավ նյութ լինելուց». Գոռ Մադոյան

80
Այսօր, 03:12
«Ի՞նչ է մեզ տալու էդ քվեաթերթիկը, բացի սոցիոլոգիայի համար լավ նյութ լինելուց». Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սատանայի փաստաբան #2
Բոլորին դեմ եմ 3-րդ կետով առաջարկում եք «բոլորին դեմ» քվեաթերթիկ լինի՝ օրենքով ամրագրված: Հիմա, ասենք հաղթեցինք ու ասենք եղավ: Դա ինձ եւ այլ բոլոր քաղաքացիներին քաղաքական, ժողովրդավարության ու իրավական հետեւանքի առումով ի՞նչ ա տալու:
Դուք ասում եք. ««Բոլորին դեմ եմ» տարբերակը հնարավորություն է արտահայտելու իրենց դժգոհությունն ու իրական կամքը»: Օքեյ, դժգոհությունը արտահայտեցին, կամքը տեսանք, իմացանք որ էսքան դժգոհ կա, հետո՞, ե՞ւ, հետեւանքը դրա ո՞րն ա: Ասենք, հիմա էլ գիտենք որ 61% նաղդ դժգոհ կա, մնացածն էլ իրարից են դժգոհ: Իմացանք նաեւ քվեաթերթիկով, որ այդքան դժգոհ կա ու կամքն էլ իմացանք, դա ի՞նչ հետեւանք ա բերելու, ի՞նչ ա մեզ տալու էդ քվեաթերթիկը, բացի սոցիոլոգիայի համար լավ նյութ լինելուց»:

Աղբյուրը`   Գոռ Մադոյան